Ամերիկյան բազաների դեմ Իրանի գործողությունը կոչվել է «Լավ լուր հաղթանակի մասին». Tasnim
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է Կատարում ամերիկյան «Ալ-Ուդեյդ» բազայի դեմ գործողության մեկնարկի մասին։
Ամերիկյան բազաների դեմ Իրանի գործողությունը կոչվել է «Լավ լուր հաղթանակի մասին»: Թեհրանն այն իրականացնում է Կատարում և Իրաքում ԱՄՆ բազաների դեմ, հաղորդում է իրականան Tasnim գործակալությունը։
Ըստ Reuters-ի՝ Իրաքի Այն ալ-Ասադում տեղակայված ամերիկյան բազայում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել։