ԱՄԷ-ն մտադիր է Գազայի հատվածում դաշտային հիվանդանոց հիմնել
Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր է Գազայի հատվածում դաշտային հիվանդանոց հիմնել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես նշում է իսրայելական Haartez-ը՝ հիվանդանոցային կառույցի բաղադրիչներով և սարքավորումներով հինգ ինքնաթիռ արդեն ուղարկվել է Արիշ քաղաքի՝ Գազային ամենամոտ՝ Եգիպտոսի օդանավակայանը։
Չի նշվում, սակայն, թե արդյոք հիվանդանոցի տեղակայումը համաձայնեցվե՞լ է Իսրայելի հետ, թե՞ ոչ: