Ալյասկայում ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռ է կործանվել
Ալյասկայում կործանվել է ԱՄՆ առափնյա պահպանության MH-60 Jayhawk ուղղաթիռը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Միացյալ Նահանգների արկտիկական տարածաշրջանի առափնյա պահպանության ծառայությունը (USCG Arctic):
«Այս պահին դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու որոնողափրկարարական ծառայությունները»,- նշված է հրապարակման մեջ։
Ավիավթարը տեղի է ունեցել Ալյասկայի Սիտկա քաղաքի մոտակայքում։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հունիսի 13-ին ամերիկյան F/A-18 Hornet կործանիչ է կործանվել Վաշինգտոն նահանգի Յակիմա շրջանում: Օդանավն ընկել է պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով վթարի վայրում անտառային հրդեհ է բռնկվել:



