կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ալիևը կմեկնի Ուզբեկստան

Ալիևը կմեկնի Ուզբեկստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան, հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են ուզբեկաադրբեջանական ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցերը:

 

  • Կիսվել: