Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Պակիստանի միջև տնտեսական, առևտրային, էներգետիկ, արդյունաբերական, ռազմական, գիտական, կրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ: