երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

УВБ-76 ռադիոկայանը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստան» ռադիոկայան» եւ «բզզացող», այսօր նորից եթեր է դուրս եկել։ Տեղեկությունը հրապարակվել է նրա թելեգրամ-ալիքում։

Սա արդեն երրորդ հաղորդումն է այսօրվա ընթացքում. հնչել է «НЖТИ 96560 ДИАЛЕКТИЗМ 9064 6939» կոմբինացիան։

 

Իրանին հասցված իսրայելական հարվածի նախօրեին УВБ-76 ռադիոկայանը  նաեւ հաղորդել է հետեւյալ հաղորդագրությունը. եթերում հնչել է տառերի եւ թվերի հավաքածու. «НЖТИ 22345 ТКАЧОСАП 8394 7873»։ Այս հաղորդագրության նշանակությունն անհայտ է մնացել։

 

  • Կիսվել: