Ահաբեկչություն ֆրանսիական Նիսում․ անհայտ անձը կնոջ է գլխատել (տեսանյութ)
Ֆրանսիական Նիսում Նոտր-Դամ եկեղեցու տարածքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է BFMTV-ն։
Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին)։
Ըստ առաջին տվյալների՝ առնվազն երկու մարդ է զոհվել: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ զոհերից մեկը 70-ամյա թոշակառու է, որին հարձակվողը գլխատել է:
Դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժեռալդ Դարմանենը հայտնել է, որ արտակարգ խորհրդակցություն է անցկացնում այս ողբերգության կապակցությամբ:
Նման դեպք տեղի էր ունեցել հոկտեմբերին Փարիզի մերձակայքում. այնտեղ ծագումով մի չեչեն ռուս գլխատել էր ուսուցչի, որն իր աշակերտներին ցույց էր տվել մուսուլման մարգարեի ծաղրանկարը: