Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters
Իրանը գնդակոծել է այն բեռնատար նավը, որին, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, արկ էր դիպել, երբ այն փորձում էր անցնել Հորմուզի նեղուցով։ Դրա մասին Reuters գործակալությանը անանունության պայմանով հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Բրիտանական ռազմածովային գործակալությունը (UKMTO) հայտնել է, որ նավը հարված է ստացել աջ կողից՝ Օմանի Դահիտ նավահանգստից 7,5 ծովային մղոն դեպի հարավ-արևելք։
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի միայն Իրանի նշած երթուղիներով՝ հավելելով, որ միջոցներ կձեռնարկի այն նավերի նկատմամբ, որոնք չեն պահպանի այդ պահանջը։



