ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»

Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաեւ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։

ՔՊ-ում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչեւ Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ, անգամ, եթե ձեւական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Կարծիք կա, որ Փաշինյանը, ինչպես 18-ից հետո, այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: