հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Աղաղակող ագրեսիա». Հորդանանի արտգործնախարարը՝ իսրայելական զորքերի գործողությունների մասին

«Աղաղակող ագրեսիա». Հորդանանի արտգործնախարարը՝ իսրայելական զորքերի գործողությունների մասին

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին այսօր Բահրեյնում ՛՛Մանամայի երկխոսություն՛՛ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գագաթաժողովում խստորեն քննադատել է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ դրանք անվանելով ՛՛աղաղակող ագրեսիա՛՛ պաղեստինցի քաղաքացիական բնակչության դեմ, որը սպառնում է ընդգրկել ողջ Մերձավոր Արեւելքը, տեղեկացնում է АР-ն։

Ըստ Սաֆադիի՝ Իսրայելը ՛՛ռազմական հանցագործություններ՛՛ է կատարում՝ պաշարելով Գազայի հատվածը եւ դադարեցնելով պարենի, դեղամիջոցների եւ վառելիքի մատակարարումները։

՛՛Մենք բոլորս պետք է բարձր եւ հստակ հայտարարենք աղետի մասին, որին իսրայելական պատերազմը հանգեցնում է ոչ միայն Գազայի հատվածում, այլեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Այժմ շատ խոսելու ժամանակը չէ։ Եկել է փաստերն ինչպես որ կան արձանագրելու ժամանակը՛՛,-ասել է նա:

Սաֆադին նաեւ հավելել է. ՛՛Դա ինքնապաշտպանություն չէ։ Դա աղաղակող ագրեսիա է, որի զոհ են դառնում անմեղ պաղեստինցիները՛՛:

Նա նաեւ անհապաղ հրադադարի եւ մարտական գործողությունների դադարեցման կոչ է արել:

  • Կիսվել: