ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Եմենին. Al Masirah
ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության ներքո, տեղեկացնում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։
Ինչպես հաղորդվում է՝ Եմենում իրականացվող գործողությանը ներգրավված է իսրայելական բանակի առնվազն 30 ռմբակոծիչ։
Ընդգծվում է նաև, որ հարձակման է ենթարկվել Սանայի միջազգային օդանավակայանը: Դրանից բացի՝ օդային հարվածներ են հասցվել Եմենի վառելիքի օբյեկտներին, էլեկտրակայաններին, նավթավերամշակման գործարաններին, ենթակառուցվածքներին և գործարաններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ էր արձակվել Իսրայելի Թել-Ավիվ քաղաքի Դավիթ բեն Գուրիոնի անվան օդանավակայանի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը սպառնացել էր հզոր հարվածներ հասցնել հութիներին: