հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ադրբեջանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել է դիվանագիտական էթիկայի խախտման մեջ

Ադրբեջանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել է դիվանագիտական էթիկայի խախտման մեջ

Ադրբեջանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել են դիվանագիտական էթիկայի խախտման մեջ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։

«Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը»,- նշել է Աբդուլաևան։

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի ԼՂ այցի հետ կապված Ալիևի հայտարարությունները ձևով և բովանդակությամբ անընդունելի են։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը եղել է հիմնավորված և ճիշտ։ Այլ պետության ղեկավարի հայտարարության մասին ֆրանսիացի նախարարի անպատասխանատու և անընդունելի ձևով արված մեկնաբանությունը խախտում է դիվանագիտական ավանդույթները։ Ցավով փաստում ենք, որ մեծ ավանդույթներ ունեցող պետության ԱԳ նախարարը դա չի գիտակցում»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ Պեկրեսի՝ նախագահի թեկնածուի կարգավիճակը նրան Ադրբեջանի օրենքներից վեր դասվելու իրավունք չի տալիս։

  • Կիսվել: