Ադրբեջանում քաղաքացիական անօդաչուների օգտագործումը կդառնա վճարովի
Ադրբեջանում նախատեսում են պետական տուրքեր մտցնել քաղաքացիական անօդաչուների օգտագործման ոլորտում։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին նշվել է «Ավիացիայի մասին» նոր օրինագծում։
Փաստաթղթի համաձայն՝ պետական տուրքերը կսահմանվեն «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան։