Ադրբեջանում դատապարտել են Եվրասիական շարժման առաջնորդներին
Ադրբեջանի դատարանը Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ազատազրկման է դատապարտել Եվրասիական շարժման առաջնորդին և նրա տեղակալին: Այս մասին հայտնում են ռուսական զլմ-ները։
Ադրբեջանի Եվրասիական շարժման առաջնորդ Իբրահիմ Հասանովը և նրա տեղակալ Իբրահիմ Գումբատովը Ադրբեջանում դատապարտվել են, համապատասխանաբար, 14 և 13 տարվա ազատազրկման: Նրանց մեղավոր են ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։
Հասանովն ու Գումբատովը ձերբակալվել էին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից՝ 2023 թվականի հունիսին: