հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ադրբեջանն Իսրայելի կարևոր ռազմավարական գործընկերն է. Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարար

Ադրբեջանն Իսրայելի կարևոր ռազմավարական գործընկերն է. Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարար

Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարարը հայտարարել է. «Ադրբեջանը և գեոպոլիտիկական և ռազմավարական առումով, Իսրայելի կարևոր գործընկերն է», գրում է parstoday.com-ը:

Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալության՝ Ազար Թաջի հաղորդման համաձայն՝ Էլի Քոենը  հանդիպել է Իսրայելում Ադրբեջանի պալատի  և Քնեսեթում Ադրբեջանի դիասպորայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հաջորդ տարի մենք կնշենք մեր բարեկամության 30-ամյակը: Մեր կառավարություններն իսկապես աշխատում են որպես կարևոր ռազմավակարան գործընկերներ և միշտ եղել են կողք կողքի: Եվրասիայի տարածքում ոչ մի երկիր Ադրբեջանի հավասար սերտ ու բարեկամակլան կապեր չի ունեցել Իսրայելի եհտ»:

Իրսայելում Ադրբեջանի պալատի գործադիր տնօրեն Արիե Գութը, ով նաև Իսրայելում Բաքվի մշակությաին բազմազանության միջազգային կենտրոնի ներկայացուցիչն է, ասել է. «Ադրբեջանն Իսրայելի հետ ռազմավարական ու ռազմական համագործակցության շնորհիվ, տեխնոլոգիապես գերազանցություն է ձեռք բերել և ոչ մի այլ երկրի չունի նման արտռնություն հետխորհրդային երկրներւի շրջանում»:

Արիե Գութը հավելել է. «Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո մեծացել է Ադրբեջանի գեոպոլիտիկական, ռազմական ու քաղաքական դերակատարությունը ողջ աշխարհում»:

Իսրայելում Ադրբեջանի պալատի նախագահ Շիրին Նեխամիան ասել է. «Այսօր ադրբեջանական ծագումով իսրայելցիները նպաստում են Ադրբեջանի ու Իսրայելի տնտեսական ու գեոպոլիտիկական համագործակցության ձևավորմանը: Եթե անհրաժեշտություն լիներ, մենք Ղարաբաղի երկրորդ պատերազմում Ադրբեջան կգնայինք՝ պաշտպանելու այդ երկիրը»:

Իսրայելի հետախուզության նախարարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ասել է. «Չնայած Իսրայելում Բաքվի դիվանագիտական ներկայացուցչություն չի բացվել, այդ երկրի իշխանությունը շարունակաբար  պաշտոնական պատվիրակություններ է ուղարկում և Իսրայելից հյուր ընդունում: Փոխադարձ շփումը, մշակութային բազմազանությունը և ակտիվ կապերը Արդրբեջանի հասարակության հիմքն են կազմում»:

  • Կիսվել: