երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Ադրբեջանի վարչապետը ժամանել է Ռուսաստան

Ադրբեջանի վարչապետը ժամանել է Ռուսաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է minval.az-ը:

Նշում է, որ «Վնուկովո -2» օդանավակայանում Ադրբեջանի վարչապետին դիմավորել են ռուս պաշտոնյաները: Ադրբեջանի կառավարության ղեկավարի պատվին շարված է եղել պատվո պահակախումբ:

Մայիսի 20-ին պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է, որ Ադրբեջանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

  • Կիսվել: