երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները կարող են հրապարակվել այսօր․ Ուշակով

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները կարող են հրապարակվել այսօր․ Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ուիթքոֆը և Քուշները շուտով կժամանեն Մոսկվա, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը և մանրամասներ է հայտնել Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցից։

Նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը։ Թրամփը պատրաստ է ազդեցություն ունենալ Արևմուտքի և Կիևի վրա՝ հակամարտությունը լուծելու համար։

Կողմերը շեշտել են, որ Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա ուկրաինական հարվածները չեն նպաստում խաղաղության գործընթացին։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները կարող են հրապարակվել այսօր։

 

Ուշակովի խոսքով՝ զրույցը տևել է գրեթե մեկ ժամ և եղել է ոչ պաշտոնական և զուրկ չէ հումորից։

  • Կիսվել: