երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
«Մեղադրանքն անհիմն է, հետապնդումը՝ քաղաքական». Ծառուկյանի փաստաբան

«Մեղադրանքն անհիմն է, հետապնդումը՝ քաղաքական». Ծառուկյանի փաստաբան

«Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները  շատ ծիծաղելի և աբսուրդային են»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, վերածել են մեղադրյալի»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝  հայ-իրանական առևտրային համագործակցության շրջանակում ստեղծվել են կազմակերպություններ, որոնք նպաստել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը, սակայն  Իրանի որոշ քաղաքացիներ կատարել են չարաշահումներ, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել։

«Հայաստանի իրավասու մարմինները հիմք են ընդունել իրանական կողմից ներկայացված նյութերը և դրանց հիման վրա քրեական հետապնդում սկսել»։

Փաստաբանը շեշտեց՝ գործն անհիմն է, նաև՝ քաղաքական.

«Բոլորն են տեսել, թե ինչ հրապարակային հանձնրարականներ են տրվել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, հնչել են սպառնալիքներ, այժմ նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ հպարտանում են, ասելով՝ «ասեցինք, արեցինք»։

  • Կիսվել: