ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից

Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից

Մեդիափորձագետ Արթուր Պապյանն զգուշացնում է, որ տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից:

«Տասնյակ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ ստացել են կասկածելի նամակ՝ ուղարկված կեղծ էլ․ փոստային հասցեից՝

From: Nazeli Baghdasaryan [email protected]

Նամակը ներկայացվում է իբր վարչապետի խոսնակի և աշխատակազմի ղեկավարի անունից, սակայն պարունակում է մի շարք տառասխալներ և կասկածելի PDF կցորդ։

Եթե ստացել եք նման նամակ՝

• մի՛ բացեք կցորդը,

• մի՛ սեղմեք հղումների վրա,

• ջնջեք նամակը։

Խուճապի կարիք չկա»,-հայտնել է Պապյանը։

Իր հերթին վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ։ Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ [email protected]ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։ 

Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
 
Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»:

  • Կիսվել: