Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները օկուպացված Արցախում կմասնակցեն օդանավակայանի բացման
Լաչինի (Բերձոր) օդանավակայանի բացմանը վաղը կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները։ Այս մասին տեղեկություն է տարածել Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է նաև, որ Պակիստանի վարչապետի ինքնաթիռն արդեն վայրեջ է կատարել Լաչինի օդանավակայնում։
Տեղեկացնենք, որ սա օկուպացված Արցախի տարածում կառուցված երրորդ միջազգային օդանավակայանն է։
Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանը դրա կառուցումը սկսել էր 2021-ին: