կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Աբխազիան Նիկարագուայում կունենա դիվանագիտական ներկայացուցչություն

Աբխազիան Նիկարագուայում կունենա դիվանագիտական ներկայացուցչություն

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Նիկարագուայի Հանրապետությունում Աբխազիայի դեսպանատուն բացելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Աբխազիայի Հանրապետության և Նիկարագուայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ Աբխազիայի Հանրապետության դեսպանատուն բացել Մանագուա քաղաքում», - նշված է Բժանիայի հրամանագրում։
 
Նիկարագուան Ռուսաստանից հետո երկրորդ պետությունն է, որը ճանաչել է Աբխազիայի անկախությունը՝ 2008 թվականին։ Երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, ստորագրվել են մի շարք միջպետական ու միջգերատեսչական համաձայնագրեր։

  • Կիսվել: