«Ահավոր վիճակ ա, հոսանք չկա, մեքենաները ջարդած, դժբախտություն ա էս». ապարանցիները՝ տորնադոյի մասին
Ապարանցիները չեն հիշում, որ քաղաքում նման տորնադո լիներ, ինչի հետեւանքով նման ավերածություններ առաջանային։
«Ահավոր վիճակ ա, հոսանք չկա, մեքենաները ջարդած, դժբախտություն ա էս։ Փրկարարներն աշխատում են, բայց խեղճերն ինչ անեն, չեն հասցնում, ըսենց բան երբեք չէր եղել»,– ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այդպիսի բան հեռուստացույցով էին տեսել. «Քարերը պոկել է անգամ, բետոնը, շենքի պատշգամբ է պոկել գցել ցած։ Բարեբախտաբար, անձրեւից հետո եղավ, մարդ չկար փողոցում։ Աղետ է սա»։
Նշենք, որ տորնադոյի հետեւանքով Ապարանում ծառեր են տապալվել, բազմաթիվ շինությունների տանիքներ պոկվել, մեքենաներ վնասվել։ Կա նաեւ 4 տուժած։