շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
6,3 մագնիտուդով երկրաշարժ Էկվադորում. վիրավորվել է 20 մարդ

6,3 մագնիտուդով երկրաշարժ Էկվադորում. վիրավորվել է 20 մարդ

Էկվադորի Էսմերալդաս նավահանգստային քաղաքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է, բազմաթիվ շենքեր վնասվել են, հայտնել է BBC News-ը։

Երկրաշարժը տեղի է ունեցել 30 կիլոմետր խորության վրա, Էկվադորի ափերի մոտ, ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 06:44-ին (Գրինվիչի ժամանակով 9:44-ին), տեղեկացրել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը վնասել է տներ եւ հասարակական շենքեր, առաջացրել էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ եւ ժամանակավորապես դադարեցրել է նավթային որոշ ենթակառուցվածքների աշխատանքը:

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտնել է, որ կառավարության բոլոր նախարարներին ուղարկել է նահանգ՝ համակարգելու աշխատանքը ապաստարանների կառուցման, մարդասիրական փաթեթների առաքման եւ «մեր ժողովրդին անհրաժեշտ ամեն ինչում օգնելու համար»:

Իշխանությունների տվյալներով՝ տների մոտ 80 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության։

Էկվադորի Petroecuador ազգային նավթային ընկերությունը հայտնել է, որ կարճ ժամանակով աշխատանքը դադարեցրել է իր նավթավերամշակման գործարանն Էսմերալդասում։

 

  • Կիսվել: