3.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում
3.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լերիկ քաղաքի մոտ՝ Իրանի հետ սահմանի մոտ։
Ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ, դեռեւս պաշտոնական տեղեկություն չկա երկրաշարժի հետևանքով առաջացած որևէ վնասի կամ վիրավորների մասին։