ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
1 զոհ, 9 վիրավոր. ուկրաինական կողմը հայտնել է Խարկովին ՌԴ-ի հասցրած հարվածի մասին

1 զոհ, 9 վիրավոր. ուկրաինական կողմը հայտնել է Խարկովին ՌԴ-ի հասցրած հարվածի մասին

Ռուսաստանը հարվածել է Խարկովի մարզին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարություն:

Նախարարության տվյալներով՝ հրթիռն ընկել է հինգհարկանի շենքի մոտ: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, այրվել են հինգերորդ հարկի բնակարանը և մի քանի մեքենաներ։

Նախնական տեղեկության համաձայն՝ զոհվել է 70-ամյա մի կին, վիրավորվել է 9 մարդ։

  • Կիսվել: