երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ուզում եմ Սյունիք կատարած այցի արդյունքներով  դռնփակ ֆորմատով աշխատանքային հարցեր քննարկել. Փաշինյան

Ուզում եմ Սյունիք կատարած այցի արդյունքներով դռնփակ ֆորմատով աշխատանքային հարցեր քննարկել. Փաշինյան

Կառավարությունն այսօր ընդամենը 20 րոպեում ավարտեց իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 46 հարցից զեկուցվող էր միայն երեքը, որը կառավարությունը գերարագ ռեժիմով քննարկեց:

Օրակարգը սպառվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր օրակարգը սպառվեց, բայց ես ուզում եմ Սյունիք կատարած այցի արդյունքներով  դռնփակ ֆորմատով աշխատանքային հարցեր քննարկել»։

Դրանից հետո նիստի հեռարձակումը դադարեցվեց։

  • Կիսվել: