շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ծառեր հատողը բերման է ենթարկվել

Ծառեր հատողը բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նոյեմբերյանի անտառտնտեսության», «Զիկատար» անտառպետության 2-րդ պահաբաժնից «Ղամշու Թալա» սարամասի ժամանակավոր կացարանների մոտակայքում հայտնաբերել են արմատախիլ արված, կոճղարմատից հատված, առանց անտառտնտեսության համապատասխան կնիքի, 33 և 36 սմ տրամագծով 2 հաճարենի:

Նույն օրը, ժամը 19.30-ին ոստիկանություն բերման են ենթարկվել 41-ամյա մի տղամարդ և 33-ամյա անտառապահը։ Վերջինս հայտնել է, որ նշված ծառերն ապօրինի հատվել են իր գիտությամբ։
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
 
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: