շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նոր տնօրենին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նոր տնօրենին

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր հիմնադրամի աշխատակազմի անդամներին ներկայացրել է նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լրատվության բաժնից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին եւ հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը: Ներկայացնելով եւ շնորհավորելով նոր տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է իր վստահությունը հիմնադրամի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ.

Նախարարն Արթուր Սողոմոնյանին մաղթել է արգասաբեր, պատասխանատու եւ հետեւողական աշխատանք:

ՏԶՀ տնօրեն Արթուր Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը:

  • Կիսվել: