ՇՎՏՄ կառավարման խորհրդի նիստին քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր
Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Քննարկվել են՝
- նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը.
- բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը.
- էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման հարցը.
- ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Նիստի ավարտին որոշվել է նաև յուղերի և էլեկտրոնային ծխախոտների (VAPE-երի) հետ կապված հարցերը ներառել Կառավարման խորհրդի հաջորդ նիստի օրակարգում։