երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Շիրակի ջրամբարներում կանխարգելիչ և արտակարգ ջրթողի կարիք չկա

Շիրակի ջրամբարներում կանխարգելիչ և արտակարգ ջրթողի կարիք չկա

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի անդամներն ու մարզպետի աշխատակազմում նոր ձևավորված աշխատախումբը շրջում են մարզի ջրամբարների տարածքում՝ առկա իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր եղել է Կառնուտի ջրամբարում։

Ջրամբարի պատասխանատուների վստահեցմամբ, այսօրվա դրությամբ ջրամբարի լցվածության աստիճանը որևէ խնդիր չի առաջացնում, ջրամբարում 16,5 մլն խորանարդ մետր ջուր է կուտակվել, ջրի մուտքը ջրամբար կազմում է 2400 լիտր վայրկյանում։ Ջրամբարի ծավալը 22,6 մլն խորանարդ մետր է։ Ջրամբարը շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթողի կարիք ընդհանրապես չկա։

Որևէ խնդիր չկա նաև Վարդաքարի, Սառնաղբյուրի և Մանթաշի ջրամբարներում։ Այս ջրամբարներում այսօրվա տվյալներով համապատասխանաբար կուտակված է 1,63 մլն խմ, 0,78 մլն խմ և 3,7մլն խմ ջուր։

  • Կիսվել: