երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ռև Լեբարեդյանի հետ քննարկեցինք ՀՀ-ում ընթացիկ ծրագրերի կարգավիճակը և GPU չիպերի շուկայի վերջին զարգացումները․ ԲՏԱ նախարար

Ռև Լեբարեդյանի հետ քննարկեցինք ՀՀ-ում ընթացիկ ծրագրերի կարգավիճակը և GPU չիպերի շուկայի վերջին զարգացումները․ ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ հանդիպմանը։

««Սիլիկոնյան հովտում» հաջորդ կանգառն այսօր Nvidia ընկերությունում էր, որտեղ մենք կարճ, գործնական զրույց ունեցանք ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ և քննարկեցինք Հայաստանում ընթացիկ ծրագրերի կարգավիճակը և GPU չիպերի շուկայի վերջին զարգացումներն ու հնարավոր ազդեցությունը արհեստական բանականության տվյալների կենտրոնների ապագայի վրա։ Հարկ եմ համարում նշել, որ նախորդ շաբաթ Nvidia-ի բաժնետոմսերը գրանցել են ռեկորդային բարձր ցուցանիշ, ընդ որում՝ GPU չիպեր արտադրող ընկերության շուկայական արժեքը հասել է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի նշագծին՝ դառնալով աշխարհի երկրորդ ամենաթանկ ընկերությունը»,- գրել է նա:

  • Կիսվել: