հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող հաշվետվությունը

Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող հաշվետվությունը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Բաբայանը:

Հաշվետվությունն ընդգրկում է 2025 թվականին իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ մասնավորացման արդյունքները՝ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման վերաբերյալ:

Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման եւ մասնավորեցման գործընթացներ չեն իրականացվել, իսկ նախորդ տարիների մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 8 մլն 100 հազար դրամ:

2025 թվականի ընթացքում 5 գնորդների ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, իսկ մի գնորդի ստանձնած պարտավորությունների չկատարման հետեւանքով գործը ներկայացվել է դատարան:

Մեկ գնորդի ստանձնած` 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորության մեկնարկը կտրվի այս տարվա վերջ:

«Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունն ընդգրկվել, իսկ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

  • Կիսվել: