երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Քաղաքապետարանն Ազատության հրապարակից հեռացնում է խաղային գույքը, նաև՝ մանկական մեքենաները

Քաղաքապետարանն Ազատության հրապարակից հեռացնում է խաղային գույքը, նաև՝ մանկական մեքենաները

Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են:

Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից  վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում: Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: 

 

  • Կիսվել: