Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են կառավարություն
Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա կառավարության նիստ։
Դեռ երեկ էր Բագրատ Սրբազանը հայտարարել. «Էս վախկոտը վաղվա Կառավարության նիստը փոխել է առավոտյան 9-ին։ Վաղն առավոտյան 9-ին մի մարդու պես լինելու ենք այնտեղ»։