շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

Ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր: Այդ ժամկետում ներմուծման դեպքում մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը կհաշվարկվեն այդ հայտարարագրի գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով: Այս մասին տեղեկացնում է պետեկամուտների կոմիտեն:

Անհաժեշտ է ուշադրություն դարձնել, որ նմանօրինակ եղանակով մաքսային ձևակերպումները կատարելու հնարավորությունը թողնված է հայտարարատուների ընտրությանը, որի դեպքում նախնական մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացվում է ինքնահայտարարագրման կամ մաքսային ներկայացուցչի կողմից:

  • Կիսվել: