Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեն լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը։
«Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը»,-ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին։ Ըստ տեղեկությունների, ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն է վերաբերվում գործը, ինչի շրջանակում ձերբակալվել է Անդրեասյանը։
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։ Նշենք, որ Խաչատուր Անդրեասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։



