երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Փաշինյանն իր մամուլի քարտուղարին երկու շաբաթով արձակուրդ է ուղարկում

Փաշինյանն իր մամուլի քարտուղարին երկու շաբաթով արձակուրդ է ուղարկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը արձկուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ, և 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:

  • Կիսվել: