երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Պապոյանը ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ քննարկել է ձկնատեսակների՝ ԵՄ արտահանման հնարավորությունը

Պապոյանը ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ քննարկել է ձկնատեսակների՝ ԵՄ արտահանման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «Ինտեր ակվա» ՍՊԸ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։
 
«Ինտեր ակվա» ՍՊԸ-ն ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ Ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։
 
 
Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։
 
Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը։

  • Կիսվել: