երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Մի քանի օր դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը

Մի քանի օր դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը

Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից  հայտնում են, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը:

  • Կիսվել: