հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում որոշում ընդունեց, որով Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։

Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Մարգարայի սահմանային անցակետը` Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ հասցնելու համար:

  • Կիսվել: