երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Հոնկոնգի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Հոնկոնգի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Չինաստանի  Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագրին:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմ-բերի 4-8-ը Հոնկոնգում կայացած հանդիպման արդյունքում, որի ընթացքում համա-ձայնեցվել է Համաձայնագրի տեքստը։ Ներկայում, Համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։

Միաժամանակ, ս.թ. հունիս ամսին Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՊԵԿ կողմից կազմակերպվելու է «Ասիայի նախաձեռնության» վեցերորդ բարձր մակարդակի հանդիպումը, որին նախատեսվում է նաև հոնկոնգյան կողմի մասնակցությունը։

Այս նպատակով, նախատեսվում է վերոնշյալ միջոցառման շրջանակներում ստորագրել Համաձայնագիրը։  

  • Կիսվել: