երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կահիրեում անցկացվելիք «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով

Կահիրեում անցկացվելիք «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով

Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

 

Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։

 

Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավել բիզնես հանդիպումներ։

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

  • Կիսվել: