«Jazeera Airways» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով
«Jazeera Airways» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 24-ից մեկնարկելու է Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով չվերթերը:
Հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ jazeeraairways.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: