երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ՀՀ-ում թափոնների կառավարման հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ-ում թափոնների կառավարման հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում թափոնների կառավարման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։

 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով հանրապետական մակարդակով թափոնների կառավարման (աղբահանության պատշաճ կազմակերպման) աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ»,- նշված է որոշման մեջ:

  • Կիսվել: