շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Մարտի 27-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել է Գյումրու տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ։

Այցին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

487069274_1238304344528073_8001326035431826986_n.jpg (187 KB)486866656_1238304254528082_3876795761282611079_n.jpg (245 KB)

Առաջին այցը «Lentex» ՍՊԸ-ում է եղել, որը հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում։ Ընկերությունն ունի 450 աշխատող։

Նախարարներն այցելել են նաև 2017 թվականին հիմնադրված «ZAKARYAN JEANS» ընկերություն, որի արտադրական հզորությունը կազմում է ամսական 20 հազար միավոր։

487114873_1238304247861416_187823837356688420_n.jpg (164 KB)

Շրջել են նաև «Armtex Group» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2000 թվականին։ Գործարանում աշխատում է 120 դերձակ։

Շրջայցի ընթացքում ընկերությունների ղեկավարները ներկայացրել են արտադրական գործընթացը, ընկերությունների կարողություններն ու ներդրված սարքավորումները։

487171030_1238304377861403_2016275167854379750_n.jpg (137 KB)487202132_1238304351194739_5789519010608447610_n.jpg (176 KB)

Քննարկվել են արտադրության ընդլայնման, պետության կողմից տրամադրվող պետական օժանդակության ծրագրերը, առաջիկա համատեղ անելիքները։

  • Կիսվել: