երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հայաստանը սերտորեն համագործակցում է Իրանի հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում․ Փաշինյան

Հայաստանը սերտորեն համագործակցում է Իրանի հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում․ Փաշինյան

Հայաստանը սերտորեն համագործակցում է Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին։

«Ես կարող եմ նաև թվեր ներկայացնել, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դադարեցման դեպքերը, առգրավված թմրանյութերի քանակը աճել են երեքից չորս անգամ և ավելի: Սա ցույց է տալիս, որ Իրանի և Հայաստանի իրավապահ մարմինները սերտորեն համագործակցում և արդյունավետորեն պայքարում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ», - ասաց նա։

Նշենք, որ այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանն ու Իրանը Ղարաբաղի տարածքով թմրանյութերի ապօրինի շրջանառություն են կազմակերպել:

  • Կիսվել: