Հայաստանում նախատեսվում է փոխել ներմուծողների և արտահանողների մաքսային մարմին այցելելու կարգը. ՊԵԿ
Հայաստանում նախատեսվում է փոխել ներմուծողների և արտահանողների մաքսային մարմին այցելելու կարգը։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով, ներկրողներն ու արտահանողները սկզբունքորեն կարիք չեն ունենա ֆիզիկապես այցելել մաքսատուն։
«Նրանք կստանան էլեկտրոնային ծանուցում և կկարողանան կամ արձագանքել դրան, կամ մուտքագրել պարզաբանում, կամ չհամաձայնվել, կամ էլ բողոքարկում նախաձեռնել էլեկտրոնային հարթակի միջոցով»,- պարզաբանեց Բադասյանը։