կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Երևանում կանաչ գոտիների խնամքի ու բակային տարածքների սանմաքրման համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա

Երևանում կանաչ գոտիների խնամքի ու բակային տարածքների սանմաքրման համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այսօր՝ հունիսի 24-ին, քննարկվել և ընդունվել են մի շարք որոշումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է: Աշխատանքները կկազմակերպվեն շինարարություն և բարեկարգում վարչության ներկայացրած չափորոշիչների հիման վրա:

Վարչական շրջաններում կանաչ գոտիների խնամքն ու բակային տարածքների սանմաքրումն ապահովելու համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա:

  • Կիսվել: