երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու

2024 թ․ ընթացքում Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու։
 
Ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
 
մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
 
հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
 
Առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ (բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/banks )։
 
Երկրորդ բաղադրիչի դեպքում՝ անհրաժեշտ է դիմել արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն (երեխայի ծնվելուց հետո)։

  • Կիսվել: