երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 6,5 մլն դրամ՝ 880 շահառուի համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 6,5 մլն դրամ՝ 880 շահառուի համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 10-ից հետո դիմած և երկրորդ, երրորդ եռամսյակներում դիմող շուրջ 880 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 600 մլն 500 հազար դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև կատարված կանխատեսումները՝ 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների համար կպահանջվի ևս 6,5 մլն դրամ շուրջ 880 շահառուի վճարում իրականացնելու համար, այդ թվում՝ 110-ը՝ մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 960 հազ․ դրամ), 260-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 40 հազ․ դրամ), 510-ը՝ հիփոթեքի մարման աջակցությանծրագրով (յուրաքանչյուրին միջինում 950 հազ․ դրամ)։ 2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կանխատեսվում է շուրջ 450 շահառուի հայտ, որոնց վճարում իրականացնելու համար կպահանջվի շուրջ 300 մլն դրամ:

Նշենք, որ 2024 թվականին Ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 606 մլն դրամ, սակայն 07.05.2024 թ. դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 868 շահառու, որոնց վճարվել է շուրջ 605,864,935 դրամ, որից 113-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (108,512,270 դրամ), 265-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (10,854,669 դրամ), 492-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (486,497,996 դրամ)։ Այս ցուցանիշները պայմանավորված են Ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով, 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ։

  • Կիսվել: